«Նկարահանման օրը մահացավ իմ ամենաթանկ մարդկանցից մեկը»․ Սարգիս Գրիգորյանը՝ Հայկոյի «Ինձ խոստացիր» տեսահոլովակում նկարահանվելու մասին

  • Sep 29, 2021

Սարգիս Գրիգորյանը նոր գրառում է կատարել սիրված երաժիշտի մասին եւ կիսվել է Հայկոյի «Ինձ խոստացիր» տեսահոլովակում նկարահանվելու մասին պատմությամբ․


«Պատիվ եմ ունեցել մոտիկից ճանաչել քեզ եղբայր: Շատ ենք նստել, խորհել, խմել: Միշտ դրական ես նայել կյանքին` շան տեղ չդնելով բամբասանքներին, վիրավորանքներին ու անգրագետ արտահայտություններին: Արել ես քո սրտի գործը` թողնելով մեզ ճաշակ, որակ ու պրոֆեսիոնալիզմ:

Ափսոս էր քո տեսակը` տարբերվող տեսակը:

Հարգում էի քեզ շատ:

Կուզենաի այս տեսահոլովակի պատմությունը պատմել:


Երբ ցանկացար, որ նկարահանվեմ այս տեսահոլովակում և նկարահանման օրն արդեն նշանակված էր մահացավ իմ ամենա թանկ մարդկանցից մեկը` քեռիս: Դա ինձ համար շատ ծանր կորուստ էր, բայց ես չէի կարող քեզ մերժել: Չգիտեմ ուրիշը լիներ միգուցե, բայց դու ուրիշ չէիր, քեզ դժվար էր` նույնիսկ անհնար չէ ասել: Կարծում եմ քեռիս ինձ կների, որ իր հոգեհացին չմասնակցեցի:

Կարոտելու ենք քեզ շատ…քո տեղը բաց մնաց եղբայր:

Հայկոս բարի ճանապար լույսերի աշխարհ»։

Մեկնաբանություն

Որոնում