Starnews.am-ը տեղեկացրել է, որ այսօր ԱՄՆ-ում բնակվող երգիչ Տիգրան Ասատրյանի որդին` Արամ Ասատրյանն ամուսնանում է: Այս մասին Տիգրանը հայտնել էր իր ինստագրամյան էջում: Տիգրանը տեսանյութ էր հրապարակել, ինչի միջոցով հայտնել էր, որ այսօր իր որդու հարսանիքն է:
Մեկնաբանություններում երկրպագուները շնորհավորել են երգչին և բարեմաղթանքներ հղել նորապսակներին:
Հարսանիքը, ինչպես ևս կանխատեսելի էր, անցկացվել է հարյուրավոր հյուրերի ներկայությամբ։ Երեկոյին երգել են ԱՄՆ-ում բնակվող մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ։ Իսկական ավանդական հարսանիք է տեղի ունեցել Լոս Անջելեսում։
Starnews.am-ը հետևել է օվկիանոսից այն կողմ անցկացվող շքեղ միջոցառմանն ու Ձեզ համար առանձնացրել կադրեր։