Դերասան Անդրանիկ Հարությունյանը բավական ակտիվ է համացանցում:Նա հաճախ է հումորային գրառումներ անում: Նա նոր հրապարակմամբ է հանդես եկել,որը ներկայացնում է StarNews-ը:
Անդրանիկ Հարությունյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ կալանավորի հագուստով է և որին կից գրել է.
«Նստած եմ…»:
Ինչ խոսք`սա հերթական հումորային տեսանյութն է դերասանի մասնակցությամբ:
Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով
Նշենք, որ օրերս Անդրանիկը Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հերթական հյուրը Անդրանիկ Հարություննյանն էր։
StarNews-ը հետևել էր զրույցին, որի ընթացքում դերասանը բավական էմոցիոնալ ու անկեղծ էր:
Անդրանիկը խոսել էր Ռաֆայել Երանոսյանի և իր այլև չհամագործակցելու և չշփվելու մասին։
«Ես չեմ սիրում «մենակով փողը շատա մնում» արտահայտությունը, միայն Ռաֆոյի մասին չի խոսքը, առհասարակ, ես սիրում եմ, որ մարդիկ մտածեն իրենց շրջապատի մասին էլ, միայն՝ ինձ, ես, իմը-իմը դա սխալ է։
Ստացվում ա, որ մարդիկ իրար հետ 100 տարվա ընկերները, որոնք իրար հետ 0-ից քրտնաջան աշխատանքով, 10 դրամ չունենալով հասել են ինչ որ բանի, հետո էդ ընկերներից մեկը որոշում ա, որ մենակով փոխը շատ ա մնում ու առանձնանում ա»,- նշել էր Անդրանիկը: