32-ատամ ակումբի վառ ներկայացուցիչ, այժմ Ամերիկայում բնակվող Վահագն Գրիգորյանը TET A TET հաղորդման շրջանակում անդրադարձել էր 32 ատամ, ակումբի հիմնման , գաղափարի ստեղծման և իրագործմանը:
Հաղորդավարի հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է նա Կարեն Բաբաջանյանի հետ, նշել է, որ նրա հետ որևէ կապ չունի ու որպես հիմնավորում նշեց.
«Տենց ստացվեց, ուրիշ արժեհամակարգ էր: Եկավ հասավ մի կետի, որ այլևս իրար հետ անելու ոչինչ չունեինք: Ինքն էլ է անհատականություն, ես էլ, շատ ստեղծագործական բախումներ էինք ունենում»:
Հարցին, թե հիմա որ իրար հանդիպեք կբարևեք, Վահագնը ասեց, որ վերոնշյալ իրավիճակը որևէ կերպ չի խանգարում իրար բարևելուն: