Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել Քրիստինա Եղոյանի երկրորդ դուստրը։
Երգչուհին դստերը տվել է Լյուսի անունը։ Քրիստինան օրերս իր ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել աղջիկների հետ։
Նա նաև նշել է, որ իր երազանքն էր երեք աղջիկ ունենալ ու նրանց հետ իր ժամանցը կազմակերպել, սակայն ֆոտոշարքը կազմակերպելու ընթացքում հասկանում է, որ դա շատ բարդ է։
Առաջարկում ենք դիտել նրա հրապարակումն`առանց մեկնաբանության:
Հավելենք, որ Քրիստինան խոստովանել է, որ շատ է ցանկացել ամանորյա ֆոտոշարք անել, ինչը, սակայն, ինչ ինչ պատճառներով հետաձգվել է: Քրիստինան ուրախությամբ նշել է, որ վերջապես իրենց մոտ ստացվել է: