Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակում տեսանյութեր,որոնցում ցույց է տալիս իրենց առօրյան: starnews.am-ի աչքից չի վրիպել, որ այս անգամ Լիլուն ներկայացրել է իր շքեղ ավտոմեքենան, որը պարզվում է ամուսնու նվերն է ։ Լիլուն լուսանկարին կից գրել է հետևյալը։
<<Շնորհակալ եմ իմ գեղեցիկ ավտոմեքենայի համար>>։ Նա նշել է ամուսնուն նկարի վրա։
Նշենք, որ Լիլուն «Տետ ա տետ» հաղորդման շրջանակներում խոստովանել է, որ սկեսուրը սկզբնական շրջանում իրեն դժվարությամբ է ընդունել:
Ըստ Լիլուի՝ նա իրեն դեմ էր, չնայած դրա՝ սկեսուրի համար կարեւորը որդու երջանկությունն էր:
Ներկայումս բոլոր խնդիրներն անցյալում են։
Հիշեցնենք նաեւ, որ Մհեր Բաղդասարյանին տված հարցազրույցի ժամանակ Լիլուն անկեղծացել էր՝ նշելով, որ սկզբնական փուլում Արկադիի հոր հետ իր հարաբերություններն ավելի մտերմիկ էին. նրան հենց սկզբից կարողացել է հայր անվանել:
Ըստ երգչուհու՝ Արկադիի հոր մեջ իր հորն է տեսել: Լիլուն նաև վստահեցնում է, որ ներկայումս ինքը հրաշալի հարաբերություններ ունի բոլորի հետ, նման ընտանիք հարս գնալու մասին ինքը նույնիսկ չէր կարող երազել: