Starnews-ը բազմիցս է անդրադարձել ֆոտոշոփի և ֆիլտրերի սիրահար հայ հայտնիներին:
Որպես կանոն, մենք ցուցադրել ենք, թե ինչպես է նրանց սուտը բռնվում այլ լուսանկարներում կամ ինչպես են նրանք անհաջող ֆոտոշոփի արդյունքում խայտառակվում:
Իհարկե, հանրային դեմքերը նախընտրում են մեզ մեղադրել՝ նշելով, որ չար ենք և նախանձ, սակայն իրականությունից չեն կարող փախչել:
Նշենք, որ վերջերս զույգը Մհեր Բաղդասարյանի հաղորդման հյուրն էր:
Հաղորդման ընթացքում նրանք պատմել էին իրենց հանդիպման մասին:
Մհերը նաև փորձել էր իմանալ Արկադիի ընտանիքի արձագանքի այն փաստին, որ Լիլուն ամուսնալուծված է և որդի ունի.
«Գիտես, շատ արձագանքներ եղան, ընկերներիս կողմից ու նույնիսկ հիմա շատ ընկերներ իմ կողքին չեն, իմ կամքով, որովհետև մարդկանց մոտ հակասում էր այդ հասկացողությունը՝ ամուսնացած բաժանված, բայց ինձ համար կարևորն այն է, որ ես գտա իմ իրական սիրուն։ Ծնողներիցս մայրս էր դեմ, բայց երբ հասկացավ, որ ես կատարել եմ իմ ընտրությունը ու վերջ էդա, ընդունեց էնպես, ինչպես, որ կա».- պատմել էր Արկադին։