StarNews-ը առաջինն էր տեղեկացրել, որ ամիսներ առաջ լույս աշխարհ է եկել Մաշ Իսրայելյանի առաջնեկը: Մաշն իր պրոդյուսեր ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են ի պատիվ սկեսուրի`Աննա:
Դստեր ծննդից կարճ ժամանակ անց Մաշը սկսեց աշխատել ու զբաղվել իր արտաքնով:
Հետևելով երգչուհու լուսանկարներին` երևում է, թե որքան գեղեցիկ տեսք ունի նա: Պետք է փաստել, որ մայրությունը Մաշին ավելի է գեղեցկացրել, նա առավել գեղեցիկ է հիմա, քան նախքան դստեր ծնվելը:
Նշենք, որ Մաշի դուստրը ծնվել է նախորդ տարեվերջին: Նա դստեր ծննդից կարճ ժամանակ անց մայրիկը նրա մասնակցությամբ լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակում, իսկ ավելի ուշ ֆոտոշարքով ներկայացան:
Ներկայացնում ենք լուսանկարներ, որտեղ 4 ամսական Աննայի մայրիկը չափազանց նիհարել ու գեղեցկացել է: