Դերասանուհի Շողեր Թովմասյանն այսօր որդու հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն:
Դերասանուհին որդու`Ալեքսի հետ ծաղիկներ է դրել զոհված զինվորների շիրմաքարերին, ինչպես նաև տխուր կադրերով ներկայացրել դրությունը: Հետևելով տեսանյութերին` երևում է, որ Շողերի որդին էմոցիոնալ վիճակում է:
Նշենք, որ Շողեր Թովմասյանը ներկայումս համարվում է ամենասկանդալային եւ համարձակ դերասանուհիներից: Նա մշտապես իր ազատ խոսքն է արտահայտում`տարբեր թեմաների վերաբերյալ:
Շողեր Թովմասյանը հայկական շոու բիզնեսի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկն է: Հերթական հարց ու պատասխաններից մեկի ժամանակ հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ որքա՞ն է Շողերի ու Գրիշայի տարիքային տարբերությունը:
Ի պատասխան՝ Շողերը Գրիշայի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ իրենց միջը կա 24 տարվա տարիքային տարբերություն:
Բոլորս էլ թերություններ ունենք, ընտանիք չկա, որ խնդիրներ չունենա, բայց փորձում ենք միմյանց հասկանալ: Դա գալիս է նրանից, որ Գրիշան իր տարիքից շատ երիտասարդ է երևում թե՛ հոգով, թե՛ մարմնով, ես էլ փորձում եմ առավել հասուն կնոջ պես մտածել, ըմբռնել:
Առանձնապես մեծ խնդրի առաջ չենք կանգնել, մանր «բզիկներ» են, որոնք շուտ լուծում են ստացել: Ըստ իս, տարիքը կապ չունի ընտանիքի ամրության հարցում: Ամուսիններ կան, որոնց մեջ տարբերությունը 1-2 տարի է, բայց ամուսնական կյանքը 5 տարուց ավելի չի տևում: Շատերն են ամուսնալուծվում, Գրիշան էլ բացառություն չի եղել…»: