Դերասանուհի Շողեր Թովմասյանն այս պահին ընկերների հետ գտնվում է Մեքսիկայում: Նա իր հանգիստն է վայելում: Հետևելով դերասանուհու հրապարակումներին, ինչ խոսք, մի պահ ցանկանում ես նրա փոխարեն լինել, բայց սա չէ գլխավորը, որի մասին որոշել ենք խոսել:
Բանն այն է, որ Շողերը մոռացել է իր տարիքն ու կարգավիճակը և անընդմեջ փորձում է ցույց տալ իր ոտքերը, կրծքերն ու լողազգեստով արված լուսանկարները:
Շողեր ջան, Շողեր մեծ կին ես, լողազգեստով անընդմեջ բաց մարմինդ ցույց տալու իմաստը տեսնու՞մ ես, հերիք է կոտորես քեզ,ավելի լավ է հանգիստդ վայելես Մեքսիկայում, մենք առանց քո լողազգեստով լուսանկարների մի կերպ կդիմանանք:
Հավելենք, որ Շողերը հայկական շոու բիզնեսի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկն է: Հերթական ինստագրամյան հարց ու պատասխաններից մեկի ժամանակ հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ որքա՞ն է Շողերի ու Գրիշայի տարիքային տարբերությունը:
Ի պատասխան՝ Շողերը Գրիշայի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ իրենց միջև կա 24 տարվա տարիքային տարբերություն:
Հիշեցնենք, որ մի առիթով խոսելով իրենց տարիքային տարբերության մասին՝ Շողերն ասել է. «Մեկ-մեկ հումորով Գրիշային ասում ենք՝ դու «մանկապիղծ» ես (ծիծաղում է): Մի անգամ էլ Գրիշան կատակով ասաց՝ մամայիդ որ մի քիչ շուտ տեսնեի, կարող է իր հետ ամուսնանայի, քանի որ մեր տարբերությունը քիչ է (ծիծաղում է)…