Շուշան Երիցյանը բաժանվել է սիրելիից. ԲԱՑԱՌԻԿ մանրամասներ

  • Feb 18, 2023

Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն ու սիրելին բաժանվել են: Երբեմնի շքեղ նվերներն ու ակակնկալներն այլևս անցյալում են: Մոդելը հենց ինքն էլ հաստատել է լուրը, որը ներկայացնում է StarNews-ը:

Դերասանուհին վերջնական պատասխան է տվել այդքան հետաքրքրող հարցին:

«Եկեք վերջապես պատասխանեմ, ոչ իմ սիրտը զբաղված չէ, ես ընկեր չունեմ»,- նշել է Շուշանը:

Նշենք, որ վերջին տարիներին մոդելը նոր նախագծերում հանդես գալու փոխարեն, նախընտրում էր ներկայացնել իր սիրային արկածները:

Մասնավորապես, Շուշանը ցուցադրում էր, թե ինչպես է ծաղիկներ ստացել, ապա դեն նետել դրանք:

Նշենք, որ, միաժամանակ, նա ներկայացրել էր, թե ինչպես է իր սիրելին Էֆելյան աշտարակի ֆոնին իրեն ուղղված բացիկ ցուցադրում:

Հավելենք, որ Շուշանը չէր բացահայտում իր սիրելիի ով լինելը:

Մոդելն ինստագրամյան իր էջի սթորի հատվածում լուսանկար էր հրապարակել, սակայն ցույց չէր տվել նրա դեմքը:

Մեկնաբանություն

Որոնում