Վայրկյաններ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը` 583 միավորով:
Երկրորդ հորիզոնականում էր Ֆինլանդիան, երրորդում`Իսրայելը:
Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:
Մեր երկիրը`ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում, ընդհանուր հաշվով ստացավ 69 միավոր, միայն Վրաստանից և Ալբանիայից ստացավ 10 միավոր, իսկ 8 միավոր`Չեխիայից: 12 միավոր այստեղ մենք չստացանք:
Իսկ հեռուստադիտողների կողմից ստացավ 53 միավոր: