ՇՏԱՊ. Անաիս Սարդարյանն ահազանգում է

  • Oct 17, 2023

Արցախում իրավիճակի սրման հենց առաջին օրվանից Անաիս Սարդարյանը կազմակերպեց բարեգործական նախաձեռնություն՝ հավաքագրելով սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր։ Նախաձեռնությունը գնալով մեծ թափ է հավաքում, սակայն դրան զուգահեռ ավելանում են նաև խնդիրները։

Այսօր «Հրապարակի» հետ զրույցում դերասանուհին ասել է, որ ավելի քան 4 բեռնատար օգնություն է նախատեսված իրենց համար, որից երկուսն արդեն իսկ Հրազդանում է, սակայն ըստ իր տեղեկությունների` Ներքին գործերի նախարարությունը փորձում է արգելք դնել բեռների վրա:

«Ըստ իմ ունեցած ` ՆԳՆ-ն փորձում է այդ ֆուռերը մտցնել իրենց պահեստ, սպասում ենք իրենց պարզաբանմանը, որից հետո նորից կխոսենք: Ֆուռերը օգնությունն ուղարկել են ՌԴ-ից բարեգործներ, սակայն այն մեզ չի հասել»,- ասել էր Անաիսն ու հավելել, որ ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրերս անցնելով կամավորական ջակոտի տարածքով և տեսնելով կամավորականների աշխատանքը հեգնել է նրանց ու ռեպլիկ խփել, ասելով` «մի սրանց տեսեք, իբր բարեգործություն են անում»:

«Անցնելով մեր կամավորականների կողքով՝ այդ մարդը հեգնել է մեզ, ասելով՝ իբր բարեգործություն են անում: Ես, ափսոս, ներկա չեմ եղել այդտեղ, թե չէ մի երկու քաղցր խոսք նա հաստատ կստանար»։

Նշենք, որ մի շարք հայտնիներ ևս միացել էին նախաձեռնությանը, սակայն կարող ենք ասել, որ նրանցից միայն Ռազմիկ Ամյանն է պարբերաբար շարունակում օգնություն հասցնել։ Այսօր ևս Անաիսը տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով Ռազմիկի ուղարկած օգնությունը։

Մեկնաբանություն

Որոնում