StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը այս շրջանում մեկնել է ծովափնյա հանգստի, որտեղից էլ պարբերաբար նոր հրապարակումներով է կիսվում հետևորդների հետ։
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն էլ նոր ֆոտոշարքով էր ներկայացել՝ կից գրելով իր ցանկություններից մեկի մասին։
Դերասանուհի Լիա Զախարյանը, ինչպես միշտ բավականին անկեղծ գրառմամբ էր հանդես եկել ինստագրամյան իր էջում։
Պոնչն ու Տոման էլ համատեղ լուսանկարով էին կիսվել՝ կից արված սիրառատ գրառմամբ։
Երգչուհի Տաթև Ասատրյանն էլ հերթական անգամ ջերմ ու հուզիչ հոլովակ էր ներկայացրել Նժդեհի մասնակցությամբ՝ արժանանալով դրական մեկնաբանությունների։
Երգչուհի Քարդի Բին շտապ չեղարկել է իր ելույթը։ Առողջական խնդիրների պատճառով նա հայտնվել է հիվանդանոցում։ «Վերջին մի քանի օրերին հիվանդանոցում։ Շնորհակալություն ըմբռնման համար: Ես շուտով կվերադառնամ և կլինեմ ավելի լավը և ուժեղ: Մի անհանգստացեք: Սիրով»,- սոցցանցում գրել է 32-ամյա Քարդին։