StarNews–ը առաջինն է գրել, որ այսօր Գևորգ Մկրտչյանի և նրա սիրելիի`Քրիստինա Հովհաննիսյանի նշանադրության օրն է: Մենք նաև ներկայացրել էինք առաջին կադրերը`նախապատրաստական աշխատանքներից:
Զույգը շքեղ երեկո է կազմակերպել, որին հետևել է StarNews–ն ու առանձնացրել աստղային զույգի նշանադրության մի քանի դետալներ:
Գևորգն ու Քրիստին հետաքրքիր և չկրկնվող տորթ են ընտրել իրենց կարևոր օրվա համար, ինչպես նաև շքեղ ձևավորում և գեղեցիկ տարոսիկներ` տարոսը ներկաներին բաժանելու համար:
Նշենք, որ նշանադրությանը ներկա է 100 և ավել մարդ`բարեկամներ, ընկերներ և կոլեգաներ: