Ո՞վ է իր մանկահասակ երեխայի հետ 6-րդ հարկից ցած նետված կինը. Բացառիկ

  • Jun 02, 2023

Երեկ՝ Հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են: Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի՝ հետ ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել: Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

StarNews-ը ունի բացառիկ տեղեկություն, որ կինը վլոգեր և հաղորդավար Օվսաննա Սողոյանն է, ով 2019 թվականին Առաջին ալիքի «Կապրենք կտեսնենք» հաղորդման տաղավարում ամուսնության անակնկալ առաջարկություն էր ստացել և ընդունել այն։ 

Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

«Որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, դեպքի վայր հանդիսացող շենքի բնակիչները: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցած պատճառները, հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»,- տեղեկացնում է ՔԿ խոսնակը։

Մեկնաբանություն

Որոնում