Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման հյուրը Elench’s blog-ն է(Էլեն Քանդարյան): Բլոգերն անկեղծ զրույց է ունեցել,որին հետևել է StarNews-ը:
Elench’s բլոգի Էլենն առաջին անգամ անկեղծացավ ու պատմեց, որ ունի հարուստ հայր, ով տարիներ առաջ թողել է իր ընտանիքն աղքատության մեջ, իսկ այսօր կազմել է նոր ընտանիք: Էլենը պատմեց, որ շատ դժվար օրեր են ունեցել, անգամ կարագ չեն ունեցել, ու ամեն օր սովից լաց է եղել:
Մայրը տարբեր աշխատանքներ է արել, որպեսզի կարողանա պահի ընտանիքը ու դուրս բերի այդ վիճակից:
Էլենը նույնպես աշխատել է սպասարկման ոլորտում, ափսեներ է լվացել, որ կարողանա գումար վաստակել ու օգնել մորը:
Այսօր Էլենը խոստովանում է, որ բլոգինգով վաստակում է այնքան գումար, որ կարիք չի ունենում այլ աշխատանքով զբաղվելու: