Ողբերգական դեպքից մահացած Արմինե Ճաղարյանի ամուսնու հուզիչ գրառումը`կնոջ մահից մեկ տարի անց

  • May 09, 2023

Նախորդ տարի մայիսի 9-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել: Դեբեդ գետն ընկնելու հետևանքով մահացել էր «Շանթ» հեռուստաընկերության երիտասարդ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը։

Ինստագրամյան իր էջում հաղորդավարուհու ամուսինը՝ պրոդյուսեր, դերասան Վահե Խաչատրյանը հրապարակել է հոլովակ, որին կից գրել է. «Ուղիղ մեկ տարի առանց քեզ»:

Տեսանյութը`հետևյալ հղմամբ

Նշենք, որ վերջերս Վահեն հարցազրույցով էր հանդես եկել, որի ժամանակ խոսել էր նաև այս մասին:

«Ստեղ ամենամեծ ցավն էնա, որ ինքը չկա, կարևոր չի, որ իմ կիննա, ուղղակի էն,որ ինքը չկա:Ես, որ խնդրել եմ ինքն իմ կինը դառնա, էդ նշանակումա, որ իմ արժեհամակարգից ելնելով, ինքն իմ համաչ լավագույնն ա,բոլոր ժամանակների լավագույննա, ու տենց էլ կմնա: Կուզեմ, ուղղակի, որ իրա մասին շատ ավելի շատն իմանան մարդիկ, որ ինքը մեծ արժեհամակարգի տեր մարդ ա, ինքը լավ անձնավորությունա, ես իրա կողքն ավելի լավն եմ դարձել,ես` մինչև իրան հանդիպելը, լավը չեմ եղել ու հիմա էլ լավը չեմ, երբ ինքը կար, ես զգում էի, որ ես լավն եմ, ինքը չէր կարա վատի հետ լիներ: Փաստը էնա, որ ինքը հիմա չկա, ու էդ որ գրում են`ոնցա՞կարում մտնի հումորի մեջ,ինչ որ վատ, պրիմիտիվ բաներ են գրում,լավ, եկեք, հարց չկա, ո՞նց ապրեմ,2 ելք կա`կամ պիտի ապրեմ, կամ չապրեմ, ո՞նց անենք:Շատ հնարավոր է մի կին իմ մասին վատ բան գրի,որ թոռանը սիրելով գրումա, բայց ես դաժե երեխա չեմ ունենալու, բայց ինքը տենց գրելու ա»,-ասել էր Վահեն:

Մեկնաբանություն

Որոնում