Դերասանուհի Անի Երանյանը, որը մշտապես աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով, կատարել է հերթական գրառումը:
Այս անգամ Անին անդրադարձել է երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքին:
Անին իր ինստագրամյան սթորի հատվածում նախ համեմատականներ է անցկացրել այսօրվա իշխանության ծախսերի մասին, այնուհետև` հարց հղել, թե ոնց կարող են նրանք հայ լինել:
Դերասանուհի հրապարակումները` առանց մեկնաբանության
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: