StarNews-ն առաջինն էր տեղեկացրել, որ մարտի 2-ին լույս աշխարհ է եկել լրագրող Արուսիկ Տիգրանյանի առաջնեկը՝ Արփին։
Հղիության ընթացքում և դստեր ծնունդից հետո Արուսը քննարկվել և նաև քննադատվել է։
Լրագրողն իր ինստագրամյան էջում մի քանի հարցի է պատասխանել, իսկ պատասխանները կրկին աժիոտաժ են առաջացրել։
Հետևորդները հետաքրքրվել են՝ երբ է պատրաստվում ցույց տալ երեխայի դեմքը։
«Այնքան վատ մեկնաբանություն գրող իդիոտներ կան ինստայում, որոնք չեմ ուզում իմ մուսիկի հրեշտակային դեմքը տեսնեն»,– պատասխանել է Արուսիկը և հավելել՝ չի պատրաստվում երեխայի դեմքը ցույց տալ նաև հետագայում։
Հետևորդները նաև հետաքրքրվել են՝ ինչպես է հաղորդավարուհուն հաջողվել արագ վերականգնել կազմվածքը, ինչին նա պատասխանել է, որ չի գիրացել հղիության ընթացքում։
Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվել էր՝ արդյո՞ք հաղորդավարուհին ցանկանում է հետագայում երեխաներ ունենալ, ինչին Արուսիկը պատասխանել է՝ ոչ։