«Ոչ բոլորն են արժանանում այս մրցանակին». Լիլիթ Հովհաննիսյանի ստորագրությամբ ափսեն կլինի Yaamava-ի դահլիճի պատին

  • Jun 03, 2023

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը արդեն տևական ժամանակ է ինչ Լոս Անջելեսում է։
Լիլիթը այս օրերին մի քանի համերգ է ունեցել, որոնցից հետաքրքիր կադրերով է կիսվել։
Երգչուհին երեկ իր ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել՝ հայտնելով, որ մրցանակ է ստացել.

«Yaamava-ի հանրահայտ բեմում ելույթ ունեցող ոչ բոլոր արտիստներն են արժանանում նման մրցանակի և ոչ բոլոր արտիստների ստորագրությամբ ափսեներն են հայտնվում դահլիճի պատին։ Շատ շնորհակալ եմ այս գնահատականի համար». գրել էր Լիլիթ Հովհաննիսյանը։

Հավելենք, որ օրեր առաջ Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը իրենց «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում անդրադարձել էին Լիլիթի վերջին երգին, որը չի վրիպել StarNews-ի աչքից:

«Լիլիթի նոր երգը մեղմ ասած զավեշտի բնագավառից է, բոլորդ գիտեք, որ ես նրա վառ երկրպագու եմ և կարծում եմ, որ գեղեցիկ բաները պետք է շատ լինեն։ Լիլիթը մի ամբողջ փոփ մշակույթի թագուհին է և դա խորը փիլիսոփայական երաժշտություն չէ, որ պետք է խորանայինք, բայց իսկապես կա սահման, որն անցնելը գռեհկության ու անճաշակության է տանում։ Վերջին գործը, գործ չէր».- անկեղծացել էին հաղորդավարները։

Մեկնաբանություն

Որոնում