Հումորիստ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, իր աջակցությունն է հայտնել`ուղղված արցախցիներին: Նա հուզիչ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Իմ ամենաուժեղ արցախցիներ, ոչ մեկ Ձեր մեջ չպիտի կոտրի էն ուժը, որը բացի Ձեզանից ոչ մեկ չունի… Ով Ձեզ չի սիրում ու Ձեր կողքին չի`կվերանա»:
Ամբողջական հրապարակումը`ստորև
Նշենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը: Օրվա առթիվ Պոնչը հրապարակումներ էր արել սոցիալական իր էջերում.
«Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է, պինդ եղեք սիրելի արցախցիներ, մենք հոգով և սրտով ձեր կողքին ենք»,- գրել էր Պոնչը։