Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում:
Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է: Ինքնասպանությունից հետո, սակայն, հերքվել է որդու զոհվելու տեղեկությունը:
«Քսան րոպե չի դիմացել, հա, որդու զոհվելու մասին լսել է, չի դիմացել ու պարանով կախել է իրեն»,- Aravot.am-ին ասաց Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ ինքնասպանության դիմած հայրը բացի ժամկետային զինծառայող որդուց ուներ նաեւ մեկ դուստր եւ ՌԴ-ում բնակվող որդի:
Ավելի վաղ տեղեկացրել ենք.
«Հրապարակի» տեղեկություններով քիչ առաջ Վարդենիսում զոհված զինծառայողներից մեկի հայրը` Մանվել Մարտիրոսյանը, ինքնասպանություն է գործել:
Կապվեցինք վերջինիս ազգականի` Արտյոմի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից 13-ը գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակում էր սանձազերծել ՀՀ մի շարք տարածքների ուղղությամբ, այդ թվում` Վարդենիսի: Այստեղ մեծ թվով զոհեր եւ վիրավորներ կան: