Որոշել եմ էլ դերասանությամբ չզբաղվել. ինչու է Խորեն Լևոնյանը այդպիսի հայտարարություն արել

  • Nov 30, 2021

Խորեն Լևոնյանն այն դերասաններից է ով իր փորձով ու վարպետությամբ առանձնացել է բոլորից։ Սակայն կարելի է նկատել, որ վերջին շրջանում Խորենը չի նկարահանվում հեռուստանախագծերում։ Այդ մասին դերասանը խոսել է իր վերջին հարցազրույցում.
«Որոշել եմ էլ չզբաղվել դերասանությամբ, ուզում եմ մենակ երաժշտությամբ զբաղվեմ, արդեն հերիք ա թող ուրիշները անեն ես ուզում եմ երժշտությամբ զբաղվել, համատեղել էլ չեմ ուզում, ես որ օրերով տանը նստում ու նիարդայնանում էի, որ լավ բան չկա նկարահանվեմ ով էր պատասխանատու հիմա էլ ես չեմ ուզում։
Իմ նոր ալբոմի համար գումար էր պետք ու ես վաճառել եմ իմ մեքենան, արվեստը զոհեր է պահանջում».- հումորով անկեղծացել է Խորեն Լևոնյանը։

Նշենք, որ «Հույս» անվամբ Ալբոմը դերասան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանի, Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի, դերասան, Կապանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանի համատեղ ստեղծագործական աշխատանքն է: Ալբոմի երգերը գրվել են 44օրյա պատերազմի ընթացքում։

Մեկնաբանություն

Որոնում