– Պատերազմում մարդ, գործողությունների ու որոշումների կայացման ընթացքում, գտնում է շատ հարցերի պատասխաններ,– ասում է 44-օրյա պատերազմի մասնակից Արգիշտի Վարդանյանը:
Ծնվել է Աշնակ գյուղում, բայց ինչպես է նա է ասում.
– Ես շատ եմ սիրում գյուղի բնությունը, երբ Երևանում էի ապրում և սովորում կարոտում էի գյուղը և մեր սիրուն բնությունը:
Արմատներով Սասունից է, պապերը Կոշակ գյուղից, դաստերակավել է գյուղի, երկրի ու հողի հանդեպ հայրենասիրությամբ, միշտ լի եղել սիրով ու հայրենիք հանդեպ պարտավորվածությամբ:
Արգիշտին սիրում է հողի հետ աշխատանքը, ասում է, որ հողից մեծ էներգիա է ստանում:Սպորտով զբաղվելը շատ օգնեց Արգիշտիին պատերազմի ժամանակ, նա մինչ ծառայության անցնելը զբաղվել է պրոֆեսիոնալ դյուդոյով և բոքսով, սակայն հոդախախտի պատճառով ստիպված է եղել թողնել սպորտը,անգամ ծառայության չեն ցանկացել ուղարկել, բայց նա մինչ օրս չի կարողանում իրեն հեռու պահել սպորտից, գնում է սպորտդահլիճ մի փոքր մարզվում, նայում թե ինչպես են մարզվում մյուսները ու հիշում թե ինչպիսին էր նա նախքան վնասվածքը.
–Իմ հիշողությունները, ինձ առաջ են մղում, –հաճախ է ասում նա:
Արգիշտիի խոսքով, մարտական պատրաստվածությունը ոչ միայն ֆիզիկակականի համար է, այլ նաև հոգեկան աշխարհի:
–Մեկ ամսվա ծառայող էի, նոր էի տեղափոխվել Հադրութի զորամաս, երբ սկսվեց պատերազմը, առաջին զոհը տեսնելը շատ շոկային էր մեզ համար, արկը ընկավ մեր մեքենայի ետևի մեքենայի վրա, մենք անգամ նորմալ կրակել չգիտեինք, բայց մեր պարտքներ պայքարել հայրենիքի համար:
Նա մոտիվացնում էր բոլորին, ասելով, որ մենք պայքարում ենք մեր սերնդի համար, դա մեծ պատիվ է, պայքարել ժողովրդի և մեր նախնիների կիսատ թողածի համար:Արգիշտիի համար ամենավախենալուն, այն էր, երբ իմացավ, որ հայրը՝ Դանիել Վարդանյանը, արդեն Հադրութում է, հասկացավ, որ իր կյանքը արդեն 2 հոգու է պատկանում: Մնալով դաշտերում, չունենալով սնունդ ու ջուր, բայց ունենալով շատ վերքեր, նրա մոտ սկսվել էր բորքոքային շրջան,որի պատճառով օրգանիզմը սկսել էր հյուծվել:
–Հայրս հասավ, ու ինձ տեսավ հյուծված ու հիվանդ, հորս խոսքերը չեմ մոռանա, <<Պապան ստեղ ա, քեզ դեղ եմ բերել, ոտքի կկանգնեցնեմ,չմտածես>>ու կարողացավ, 2օր հետո ես առողջացա, ու սկսվեց հոր ու որդու պայքարը, ինձ համար պարտավորեցնող էր, հորս պաշտպանելը,հայրս խնամում էր բոլորիս, կերակրում ու վերքերը մշակում, խրամատ փորում, ես հպարտ էի զգում ինձ,
Պատերազմի ժամանակ ստացել են հրաման, որ պետք է մի դասակ մեկնի Շուշի, ինքն ու հայրն էլ էին այդ ջոկատի մեջ, ավելի ուշ իմացան, որ գնում են Քեռու ջոկատ, ու հպարտ էին, որ պետք է Շուշին պաշտպանեն, սակայն հարձակման ենթարկվեցին:
Ադրբեջանական զորքերը, որոնց անվանում էին Յաշմա եռակողմ հարձակում կատարեցին, բայցտ եսնելով տարիքով մեծերի կռիվը, նրանք մոտիվացվում էին, ու չէին էլ մտածում փախուստի ու նահանջի մասին, պայքարեցին մինչև վերջ,կարողանալով քիչ զոհեր տալ: Հպարտությամբ է խոսում իր կապիտան Գեղազնիկի մասին, ում համարում է հերոս ու շատ մեծ հայրենասեր:
–Կար մի պահ, երբ արդեն մենք համակերպվել էինք մեր մահվան հետ, գտնվելով շրջափակման մեջ, ու հպարտ էինք, որ մահանալու ենք հանուն Շուշիի, բայց ստացանք հրաման հետ գնալու, մենք նահանջեցինք,ու նրանք ստացան դիրքային մեծ առավելություն: Նահանջը ինձ համար փախուստ էր, շատ մեծ ցավով եմ հիշում, երբ բոլորին չենթարկվելով, ասացի, որ գնան ու հորս էլ տանեն, բայց նրանք որոշեցին մնալ, իմանալով, որ մահը անխուսափելի է, հայրս էլ մնաց, ու մենք մեկ ժամ հետո ընկանք շրջափակման մեջ, արկի ալիքից ուշագնաց եղանք, ու չեք հավատա, բոլորս միայն կոնտուզիա ստացանք ու ոչ մի վիրավորում, երբ գտա հորս, մտածեցի մահացել է, գոռում էի ու շոկի մեջ էի, բայց հայրս արթնացավ ու առաջինը իմ անունը տվեց, պարզվեց ես ցավից ուշագնաց էի եղել, երբ նա արթնացել էր, կարծում եմ դա իմ որոշման հետևանքն էր:
Վիրավորական է լսել, որ Շուշիի համար մարտեր չեն մղվել, երբ մենք այնտեղ ենք եղել: Բոլորը հարցնում էին, թե ինչպես ենք կարողացել ողջ մնալ»
Ըստ նրանց, պետք է ապրեին հանում հայրենիքի, իսկ Արգիշտիի Հայրը, ասում էր, որ ավելի պատվարժան մահ , քան հայրենիքի ու որդու համար, նա չգիտի: Շատ մեծ դժվարությամբ դուրս են եկել Շուշիից, ստանալով կյանքի մի նոր հնարավորություն, կարողացել են անտառի միջով դուրս գալ և հասնել Ստեփանակերտ, իրենց հետ տանելով վիրավոր ընկերներին, հասնելով Ստեփանակերտի մատուռի մոտ,շնորհակալություն են հայտնել Աստծուց, որ ողջ ենմնացել:
– Որքանով էր արդարացված այսքան կորուստը, ցույց կտա ապագան, ես հպարտ եմ, որ հայ եմ, ու միշտ պատրաստ եմ պայքարել հանում չքնաղ Արցախի:
Սիլվի Գրիգորյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ 4-րդ կուրս