Որ հայ հայտնիներն արտագաղթեցին 2021-ին

  • Jan 14, 2022

Պատերազմից հետո, երբ Հայաստանում որոշ չափով անկայուն իրավիճակ ստեղծվեց հայ հայտնիներից շատերը Տեղափոխվեցին ԱՄՆ, Չնայած նրանց ընտանիքներով մեկնելուն հայ հայտնիները չեն հաստատում, որ հիմնական բնակության են անցել։

Starnews-ն այսօր անդրադառնում է արտագաղթած հայ հայտնիներին։
Արդեն մի քանի ամիս է Բեն Ավետիսյանը կնոջ հետ ԱՄՆ-ում է ճիշտ է դերասանը չի ասել, որ էլ հետ չի գալու բայց այս շրջանում նա Նկարահանվում է ԱՄՆում նկարահանվող Սերիալում, իսկ դիմահարդար կնոջ գրանցումների համար նա հայտարարություն էր տարածել։

Ամուսնալուծության լուրերից հետո ԱՄՆում է նաև Վաչե Թովմասյանը։ Հումորիստը երբեք չի մեկնաբանել իր մշտական տեղափոխությունը բայց գրեթե մեկ տարի է ինչ նա Հայաստանում չէ և նույնիսկ վերջերս ամուսնացած եղբոր հարարսանիքին ներկա չգտնվեց։

Լիդուշիկը վերջին շրջանում նկարահանվում էր հեռուստասերիալում, Իսկ այդ նախագծի ավարտից հետո երգչուհին մեկնել է ԱՄՆ այդ մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջից որտեղ Նա սթորի հատվածում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ընկերուհին ճանապարհում.
«Ճանապարհում եմ Ամերիկա: Ինքն էլ գնաց»,- տեսանյութին կից գրել է երգչուհու ընկերուհին:

Քրիստինա Եղոյանը մինչ ամուսնությունն էլ հաճախ էր լինում ԱՄՆ ում իսկ դրանից հետո նա հիմնական բնակություն հաստատեց էնտեղ, նույնիսկ նրա քույրն է տեղափոխվել և այժմ նկարահանվում է նոր հեռուստասերիալում:

Մեկնաբանություն

Որոնում