Ունենալ երեխա…Առանց արցունքերի անհնար է կարդալ Նազենի Հովհաննիսյանի այս հրապարակումը

  • Oct 28, 2022

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում հրապարակել  է լուսանկար` կից գրելով մի քանի կետեր, որոնք առաջնային են մահից առաջ.

«Մահից առաջ պետք է հասցնել ապրել, բայց կան կետեր, որոնք առաջնային են.

….
1. տեսնել Վենետիկը։
2. Սովորել կարդալ( ու դրանից հետո կարդալ աշխարհի տակի եղած բոլոր գրքերը)
3. Գժի նման սիրահարվել ու թռչել օդապարիկով սիրեցյալի հետ

4. Ունենալ երեխա ու նրա հետ խաղալ, խաղալ, խաղա՜լ
5. Գնալ Հայոց Երուսաղեմ՝ ուխտի
6. Տեսնել օվկիանոսը
7.Փարիզում առավոտյան ուտել կրուասան՝ մի բաժակ էսպրեսսոյով ու շամպայնով)
8. Դիմավորել արևածագը՝ Միջերկրական ծովում, նավի վրա …
9. Ունենալ տուն՝ ծովի ափին, մեջը մեծ գրադարանով, տան դիմաց՝ ավազի հետ խաղացող երեխաներով։
10. Գոնե մի օր ապրել վանքում և լռել։

11…..
12….
13….
Գրեք ՁԵՐ կետը…
Հ.Գ. Սա՝ իմ 2012- ի ցուցակն է…
հիմա մի բան հաստատ կավելացնեի.
11. Տեսնել ԱՆՎՏԱՆԳ ու պաշտպանված Հայրենիքը…
, իսկ դու՞ք ինչ կցանկանայիք ԱՆՊԱՅՄԱՆ իրագործել…. կյանքի ընթացքում կամ մահից առաջ… »:

Մեկնաբանություն

Որոնում