Ուշաթափվեցի, երբ ղեկին է, որովհետև… Լիլիթ Բասյանի բացառիկ հարցազրույցը (տեսանյութ, լուսանկար)

  • Oct 24, 2022

Tete A Tete հաղորդման հյուրն այս անգամ դիետոլոգ Լիլիթ Բասյանն է, ով հաղորդման ընթացքում բավական անկեղծ խոսում է ցանկացած թեմայի շուրջ ու բացում շատ փակագծեր:

 

 

Լիլիթը համարվում է այն սննդաբաններից, ով իր սեփական փորձի հիման վրա է մարդկանց ցույց տալիս, որ անհնարին ոչինչ չկա, ցուցադրում է իր երիտասարդ տարիքի գեր լուսանկարներն ու այդ կերպ մարդկանց ուժ տալիս:

 

Հաղորդման ընթացքում Լիլիթը խոսում է նիհար լինելու տենդենցի մասին ու նշել, որ ցսնկացած կին իրեն երջանիկ է զգում, երբ չի ունենում ավելորդ կիլոգրամներ:

Լիլիթը նշումէ, որ ունեցել է բազմաթիվ դեպրեսիաներ, քանի որ դժվար է եղել ազատվել տասնյակ կիլոգրամներից և հավելում, որ փորձել է ամեն ինչ:

Հաղորդման ընթացքում Լիլիթը պատմում է, որ շրջան է եղել, երբ ինքը ոչինչ չի կերել ու անկեղծանում, որ մեկ անգամ սովից ուշաթափվել է, երբ եղել է ղեկին:

Լիլիթը պատմում է, որ դեղեր է խմել, ինչպես նաև կերել է և ամեն ուտելուց հետո փսխել է ,որ  դուրս բերի ստամոքսից սնունդը ու խուսափի գիրանալուց:

Լիլիթը խորհուրդ է տալիս երբեք չգնալ նմանատիպ քայլերի, քանի որ դրանք կարող ոնճակատագրական դառնալ կյանքի համար:

 

Մեկնաբանություն

Որոնում