Ուր է կորել ամուսնությունից հետո ԱՄՆ տեղափոխված Արմինե Պողոսյանը, ինչ լուսանկարներ է հրապարակում դերասանուհին (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 06, 2022

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Արմինե Պողոսյանին:

 

Տարիներ առաջ դերասանուհի Արմինե Պողոսյանին կարելի էր համարել ամենապահանջված հայ դերասանուհիներից մեկը: Կար շրջան, երբ դերասանուհին հանդես էր գալիս ոչ միայն սերիալներում՝ մարմնավորելով լուրջ կամ դժվար կյանք ունեցող կանանց, այլև կոմեդիաներոում: Նա հեռուստադիտողների կողմից սիրվել էր հատկապես իր հումորային կերպարներով:

Դերասանուհին տևական ժամանակ չէր երևում հեռուստաէկրաննրին, սակայն «Դեբեդի գաղտնիքը» սերիալում կերտած նրա կերպարը հնարավորություն տվեց նրան կրկին վերադառնալ հեռուստաէկրաններ:

Իր հարցազրույցներից մեկում, սակայն, խոսելով հեռուստատեսային դադարի մասին՝ Արմինեն խոստովանել էր, որ երբեեք որևէ ռեժիսորի չի խնդրել իրեն ներգրավվել որևէ ֆիլմում կամ սերիալում:

Դերասանուհու կյանքում շրջադարձային դարձավ ամուսնությունը: Նա ամուսնացավ իրենից 28 տարի մեծ տղամարդու հետ, ով գործարար էր: Դրանից հետո դերասանուհին տեղափոխվեց ԱՄՆ:

«Գիտեք, եթե սեր և հարգանք կա, տարիքը ոչ մի դեր չի խաղում: Այն տղամարդը, ով գիտի կնոջը սիրել և գնահատել, տարիքային տարբերությունը չեզոքացնում է: Ամեն դեպքում, ես դեռ այդ տարբերությունը չեմ զգացել: Ընտանիքս՝ հարգելով իմ ընտրությունը, և գիտակցելով, որ ես փոքր չեմ՝ չընդդիմացավ… Եվ ես ճիշտ ընտրություն կատարեցի. ունեմ հրաշք, կատարյալ ամուսին»,-տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր Արմինեն:

 

Մեկնաբանություն

Որոնում