Չարաբաստիկ վթարից հետո ուր է անհետացել Ջուլիա Սաղաթելյանը. դերասանուհին արտագաղթե՞լ է (տեսանյութ)

  • Apr 15, 2022

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանին:
Տարիներ առաջ դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանին հաճախ կարելի էր տեսնել տարբեր հեռուստասերիալներում: Նա հասցրել էր սիրվել հեռուստադիտողների կողմից: Սակայն դժբախտ պատահարը լիովին փոխեց դերասանուհու կյանքը:

 

 

2016 թվականին Ջուլիան սարսափելի վթարի էր ենթարկվել:Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով ընկել էր ձորն ու բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել Գյումրիի բժշկական կենտրոններից մեկը: Որոշ ժամանակ հետո կատարվել էր սպասված վիրահատությունը, սակայն դա դեռ բավարար չէր, որպեսզի Ջուլիան ամբողջովին վերականգնվեր: Դերասանուհին ևս մեկ անգամ վիրահատվեց, որից հետո սկսեց քայլել: Սկզբնական շրջանում դերասանուհին ձեռնափայտով էր քայլում:

 

«Բաժանումից հետո աղջկաս միայնակ էի մեծացնում, ծանր ժամանակաշրջան էր… Վթարից հետո նա լավ հայր է դարձել, չգիտեմ՝ դա ազդեց, թե՝ ոչ, բայց ուրախ եմ, որ երեխայի հետ կապ ունի, իսկ ես շփում չունեմ: Եվայի համար հոգատար եւ ուշադիր հայր է դարձել, չնայած` նախկինում էլ չեմ արգելել հանդիպել»,- իր հարցազրույցներից մեկում ակեղծացել է դերասանուհին:

Սակայն այսօր Ջուլիային չենք տեսնում հեռուստաէկրաններին, իսկ նրա սոցիալական ցանցերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դերասանուհին դստեր հետ, կարծես թե, տեղափոխվել է Ֆրանսիա:

Մեկնաբանություն

Որոնում