Չգիտեմ`ում դիմել… Արմինկան ցավ է ապրում

  • Dec 24, 2022

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում նոր գրառում է կատարել՝ ադրադառնալով Արցախի և արցախցիների շրջափակման մեջ լինելուն։

«Ես անասելի ցավ եմ ապրում Արցախի ու նրա ժողովրդի համար։ Շատ լավ գիտեք, որ երբեք անտարբեր չեն եղել: Չգիտեմ՝ ինչ անել, անկեղծ։ Ի՞նչ ասել, ու՞մ դիմել, որպեսզի ձայնս լսելի լինի․․․ Ի՞նչ անենք, ո՞վ գիտի»։

Հիշեցնենք, որ արդեն 13 օր է, ինչ փակ է Լաչինի միջանցքը. մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով վրաններ են տեղադրել` արգելափակելով Արցախի բնակչության տեղաշարժը:

Մեկնաբանություն

Որոնում