Ձեր գովազդն այստեղ

Չեմ ներել… Ելենա Բորիսենկոյի նախկին ամուսինը խաբել է դերասանուհուն` չասելով իր արդեն ամուսնացած լինելու մասին

  • Dec 23, 2024

«Կյանքի ուղիներով»հաղորդաշարի հյուրը՝ Ելենա Բորիսենկոն էր։

StarNews-ը առանձնացրեց զրույցից հետաքրքիր մասեր: Ելենան խոսեց առաջին ամուսնության մասին.

«Շնորհակալ եմ այդ մարդուն, որ ինձ այդքան սեր է տվել։ Ինքը ինձ շատ էր սիրում և դրանով շատ ու շատ բացեր լրացվում էր։ Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում և չեմ զղջում։ Ամենամեծ ափսոսանքս երևի, որ քաղաքի սրտում գտնվող բնակարանը  չկա»։

Բաժանումից տարիներ անց դերասանուհին հանդիպում է ևս մեկ տղամարդու, սակայն այդ փորձն էլ չէր հաջողվելու։ Երկար միասին ապրել են ու հետո պարզվել է, որ այդ մարդը կին ունի։ Ինչ՞ է եղել իրականում.

«Յուրաքանչյուր տղամարդու առաջին բանը,որ ասում եմ ՝«ես ամուսնացած տղամարդկանց հետ չեմ հանդիպում»։ Ամենամեծ պատիժն անտարբերությունն է։ Թող ինքը երջանիկ լինի։ Չեմ ներել բնականաբար,բայց բաց եմ թողել»։ Ելենա Բորիսենկոն հստակ չպատասխանեց հարցին, թե արդյոք՞ այսօր կա որևէ մեկը իր սրտում։ Նա ասաց,որ երջանկությունը լռել է սիրում։

Մեկնաբանություն

Որոնում