Ամերիկաբնակ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա այս անգամ հրապարակել է դստեր՝լեայի մասնակցությամբ հուզիչ տեսանյութ, որը ներկայացնում ենք Ձեզ։
View this post on Instagram
Նշենք, որ Քրիստինա Եղոյանը մեծ շուքով պատրաստվում է դստեր ծննդյան տարեդարձին: Փոքրիկ Լեյան շուտով կդառնա 1 տարեկան: Քրիստինան այս առիթով դակել է փոքրիկի ականջները, գնել շքեղ զգեստ:
Նշենք նաև, որ Քրիստինան պատրաստվում է 2-րդ անգամ մայրանալ: Նա կրկին դուստր է ունենալու:
Starnews.am-ը ներկայացրել էր Քրիստինայի 2-րդ փոքրիկի սեռը պարզելու արարողությունը:
Հավելենք, որ Քրիստինան ավելի վաղ ներկայացրել է իր նոր բիզնեսը` ֆոտոստուդիան: Նա և քույրը հիմնել են իրենց ընտանեկան բիզնեսն ու ամեն օր ներկայացնում են մանրամասներ իրենց ինստագրամյան էջում։