Ռեփեր Սուպեր Սաքոն, ում մի քանի օր է՝ քննարկում ու քննադատում են մշակույթի գործիչներ, հանրային դեմքեր, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտը՝ Կոմիտասի հասցեին սխալ տեղեկություններ և մեկնաբանություններ տալու համար, «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնց կից գրել է.
«Չեմ պայքարել ամբողջ կյանքս և ստեղծել այն ինչ ունեմ, որ թողեմ դուք 2 րոպեում քանդեք»:
Այս կերպ նա ասես պատասխանում է հանրության այս արձագանքին:
Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում ռեփեր Սարգիս Բալասանյանը, որ հանրությանը հայտնի է Սուպեր Սաքո բեմական անունով, անդրադառնալով Կոմիտասին, ասել էր, թե իբր նա «հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել քառորդ նոտաները, այսինքն՝ էդ ծռած նոտաները, մուղամը, իրենց տհաճ է թվացել, ու Կոմիտասը դրանք մաքրել, ջնջել է»: