Չլողացած դեմք, կոս արած մազեր… վատ մամա ես. Հասմիկ Խոջյանը Արուս Տիգրանյանի՞ն է ակնարկում

  • Mar 09, 2023

StarNews-ը տեղեկացրել է, որ մարտի 2-ին լույս աշխարհ է եկել դերասանուհի Հասմիկ Խոջյանի դուստրը, ինչպես նաև լրագրող, հաղորդավար Արուսիկ Տիգրանյանի առաջնեկը:

Նրանք երկուսն էլ նախքան ծննդաբերությունը խոսել էին սպասվող լուրի մասին,սակայն StarNews-ի աչքից չի վրիպել այն, որ Հասմիկը ասես ակնարկներ է անում Արուս Տիգրանյանի մասին և պահը բաց չի թողնում ինքն իրեն գովերգելու:

Բանն այն է, որ Արուսը խոստովանել է, որ իր մոտ հետծննդաբերական շրջանը մի փոքր բարդ է, և ինչպես ինքն է նշել`քյութ նկարի փոխարեն հրապարակում է մամայությունն արտահայտող տանջված, քրքրված լուսանկար:

Դե իսկ Հասմիկ Խոջյանը դեռ ծննդատնից դիմահարդարված, մազերը հարդարված հրապարակումներ էր անում: Նա պահը բաց չի թողնում խոսելու նրա մասին, որ ոչքան էլ նոր է մայրացել, հասցնում է լողանալ, խնամվել:

Հիմա էլ դերասանուհին ասես ակնարկում է Արուսին: Նրանք միևնույն օրն են մայրացել, սակայն միմյանցից չափազանց տարբեր են ներկայացնում մայրությունը:

Հասմիկը մի քանի անգամ լուսանկար է հրապարակել և կից գրել, որ իրեն վատ մայր են անվանելու`չլողացած, կոս արած մազերով չլինելու համար:

Ստորև ներկայացնում ենք հրապարակումը և Հասմիկին հիշեցնում`նոր ծննդաբերելու, հետծննդաբերական ակտիվ շրջանի և զբաղված լինելու հնարավորության մասին:

Մեկնաբանություն

Որոնում