Չմտածեք պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանին, հակառակը` ամենացածր վերաբերմունքը նրա հանդեպ ունեմ, բայց…Գնել Ուրիխանյանը քաղաքականության, Արցախին կապող ճանապարհը փակ լինելու մասին

  • Dec 19, 2022

TET A TET հաղորդման հյուրը այս անգամ դերասան Գնել Ուրիխանյանն էր: starnews-ը հետևել է զրույցին ու նկատել, որ նա անդրադառնալով բազմաթիվ հարցերին, ինչպես նաև իր`ԱՄՆ տեղափոխվելու, գյուղում մեծանալու ու թատրոնից հեռու լինելու թեմային, ասել է, որ այս պահին ծանր իրավիճակ է բոլորի համար: Նա մասնավորապես նշել է.

«Առհասարակ` ունենալով նաև իմ կոնկրետ վերաբերմունքը իշխանությանը, քաղաքականությանը, ես միշտ զերծ եմ մնացել որևէ գնահատական տալուց, իմ սոցիալական ցանցերում չեք տեսնի քաղաքական գնահատականներ պարունակող մեկնաբանություններ, որովհետև շատ խաբուսիկ է, իհարկե առաջին տպավորություններս, որ տեսնում ես էս վիճակին, նողկանք ես ապրում, բայց ոչ մի բան միանշանակ չի կարծում եմ ու այնպես չի ինչպես մենք ենք տեսնում: Մենք` հասարակ քաղաքացիներս, չգիտենք՝ ինչպես այս ամենին հասավ: Բոլորովին չմտածեք, թե պաշտպանում եմ, կոնկրետ ասեմ, Նիկոլ Փաշինյանին, հակառակը, եթե համեմատենք մեր բոլոր նախկին ղեկավարների հետ`ամենացածր վերաբերմունքը երևի նրա հանդեպ ունեմ, բայց միանշանակ պետք չի ուղիղ նայել ամեն ինչին. Մենք չգիտենք` ինչ է կատարվել: Շատ ցավալի է իհարկե, ժողովուրդը կոտրված է, ամեն ինչ շատ վատ է»:

Անդրադառնալով ապագային` դերասանը նշեց.

«Չգիտեմ՝ ինչ է լինելու, ամենավատը այն է, որ չի երևում ապագան, ապագա չկա, բայց երևի պետք է հույս ունենալ, քանի որ հույսը շատ կարևոր է, ու պետք է սպասել ու հուսալ, որ ամեն ինչ կարող է լավ լինել»:

Մեկնաբանություն

Որոնում