Starnews-ն ամռանը տեղեկացրել է, որ Արամ MP3-ը երրորդ անգամ հայր է դարձել: Նա դուստր էր ունեցել: Երգիչը նորածին դստեր տեսանյութն էր հրապարակել, իսկ դրան կից գրել է հետեւյալը.
«Սիրտս կրակով լցվավ, Շողեր ջան:
Շողեր Արամի Սարգսյան»:
Արամը երեկ հրապարակել է դստեր մասնակցությամբ լուսանկար, որին կից գրել է հետևյալը.«Պապայի աղջիկ»:
Հավելենք, որ Արամը և կինը երկու որդի ունեն: Կնոջ՝ Աննայի հղիության մասին երգիչը նախընտրում էր չխոսել՝ գաղտնի պահելով այն։
Թե որն էր այս գաղտնիության պատճառը, դժվար է ասել: Աննային, ով բավական ակտիվ է համացանցում, հաջողվել էր գաղտնիությունը պահել՝ որեւէ ձեւով պատահաբար չբացահայտելով իր կարգավիճակը: