Armlady.am-ը գրում է.
Armlady.am -ն այս անգամ անդրադարձել է այն զինծառայողներին, ովքեր հրաշքով փրկվել են Արցախյան 44-օրյա պատերազմից: Թեեւ նրանցից ոմանք բավական լուրջ ֆիզիկական խնդիրների առաջ են կանգնել , այնուամենայնիվ, բառիս բուն իմաստով նրանք հաղթել են մահին ու շարունակում են ապրել , ավելին, իրենց ընտրյալներ հետ փորձում են նոր կյանք սկսել:
Վարազդատ եւ Սոնա
2 ձեռքերը կորցրած Վարազդատի պատմությունը միանգամից դարձավ համացանցի թիվ մեկ թեման : Վարազդատ Սանեյանը եղբոր, Վարդանի հետ մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում Վարդանը ոտքի վիրավորում էր ստացել , իսկ Վարազդատը կորցրել էր երկու ձեռքը:
Բոլորը հիանում էին Վարազդատի քաջությամբ, իսկ նրա ու ընտրյալի, ԵՊ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Խաչարյանի սիրո պատմությունը հուզել էր բոլորին:
Հիվանդանոցում հենց առաջին օրվանից Սոնան Վարազդատի ընտանիքի կողքին էր .
Ֆեյսբուքյան օգտատերերը տարածում էին նրանց նշանադրության լուսանկարները, հիանում գեղեցիկ զույգի ուրախությամբ:
Զույգը ամուսնանալու որոշու վաղուց էր կայացրել, սակայն պատերազմը փոխեց միայն հարսանիքի ժամկետները: Սեպտեմբերի 26-ին, պատերազմի նախորդ օրը, Վարազդատը մատանի էր գնել, ինչպես ընդունված է, կոնյակ, շոկոլադ, եւ ընտանիքով պատրաստվում էին գնալ Սոնայի մատին մատանի դնելու, սակայն չարաբաստիկ պատերազմը խառնեց երիտասարդի պլանները:
Նշանադրության ժամանակ Սոնայի մատին մատանի դրեց Վարազդատի եղբայրը ՝ Վարդանը: «Թևերը կապ չունեն. կարեւորը Վարազդատի հոգին է, իսկ նրա հոգին թևեր ունի»,- միշտ ասում է գեղեցկուհի Սոնան:
«Ամեն ինչ լավ կլինի, առաջ Աստված: Փառք Աստծո, ողջ ենք: Կոնկրետ ինձ համար վիրավորում ստանալը երկրորդական է, որովհետեւ, եթե ներկա պահին շփվում եմ իմ ծնողների, հարազատների հետ, դա ինձ համար ամեն ինչ է: Կցանկանամ, որ տղաները նույնպես չհուսահատվեն, ամեն ինչն էլ լավ կլինի, Աստված մի դուռը փակում է, մյուսը, բացում: Կարեւորը չհուսահատվեք, միշտն նայեք առաջ, փորձեք այդ ամեն ինչից հետո էլ ավելի լավ լինել, անկախ նրանից, թե ինչ վիրավորում ունեք: Ես դա մաղթում եմ րին », – իր հարցազրույցներից մեկում ասել է Վարազդատը:
Շարունակություն՝ այստեղ