Պատերազմի հետևանքները

  • May 04, 2022

2020թ. ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության համար ունեցավ աղետալի հետևանքներ՝ հազարավոր զոհեր ու գերիներ, տասնյակ, հազարավոր վիրավորներ, նյութական ու բարոյահոգեբանական ահռելի կորուստներ:
Պատերազմի ողջ ընթացքում լսում էինք <<Հաղթելու ենք>>լոզունգը,որը ինչ-որ չափով ոգևորում էր և ստեղծում պատրանք թե մենք առաջ ենք գնում և ամեն բան այդքան էլ վատ չէ: Իհարկե, ստանում էինք ինֆորմացիա,որ նահանջ ենք ունեցել ու ունենք նաև մեծ թվով գերիներ և վիրավորներ, շատ ընտանքիներ տեղահանվում էին,սակայն հենց այդ արտահայտությունն էր,որ թույլ էր տալիս մտածել,որ այսքան կորստից հետո հաղթելու ենք և առաջ գնալու:
Պատերազմում պարտվելու լուրը հասարակության շրջանում մեծ վրդովմունք և հոգեանական սթրեսներ առաջացրեց: Հենց այս թեմաով խոսել ենք հոգեբան Սաթեն Գրիգորանի հետ,ով խոսել է <<Հաղթելու ենք>>-ի նշանակության և ազդեցութունների մասին.
1. Ըստ Ձեզ ինչո՞ւ էին մեզ ասում հաղթում ենք, երբ իրականում պարտվում էինք, որն է դրա նպատակը
Իրավիճակով պայմանավորված, հաճախ անհրաժեշտ է լինում ուղղակի թաքցնել այն իրականությունը, որը մարդկանց ոգին կոտրելու է: Հոգեբանական տեսանկյունից նույնիսկ ի սկզբանե ակնհայտ պարտության հավանականության դեպքում սխալ կլիներ ասել՝ պարտվում ենք կամ պարտվելու ենք, քանի որ հազարավոր ծնողներ, որոնք զինծառայող որդի ունեն, ունենալու էին այն համոզումը, որ նրանք աննպատակ զոհվելու են: Առհասարակ, պատերազմների ժամանակ բավականին կարևոր է, որ մարտնչող ոգին բարձր լինի, հաղթանակի մղումը՝ անպարագիծ, իսկ հանուն հայրենիքի մարտնչելու մղումներն՝ անքննելի: Այս տեսանկյունից պետական մակարդակով այլ բնութագրական առանձնահատկություն երբևէ չէր տրվի:
Պատերազմը ճգնաժամային և կյանքի բնականոն հունից դուրս իրավիճակ է, որտեղ առկա են և լինում են հոգեբանական բազում խնդիրներ։ Սա պայմանավորված է նրանով, որ նախևառաջ մենք սովոր չենք այն ձևին և բովանդակությանը, որն իր հետ բերում է պատերազմը և պատերազմական իրավիճակը, ուստի հոգեբանական խնդիրներն ուղղակի անխուսափելի են թե՛ ընթացքում, և թե՛ դրա ավարտից հետո։

 

2. Ի՞նչ ազդեցութուն ունեցավ հասրակութան հոգեբանության վրա:
Արդեն պատերազմի ավարտին մղումների, մոտիվացիայի ու տրամադրությունների համատարած անկում կար, ինչը բնական է: Համատարած սթրես, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, դեպրեսիա՝ դրանցից բխող բոլոր հետևանքներով: Պատերազմից բավականաչափ ժամանակ է անցել, սակայն կոտրված ոգին ու անկայուն հոգեվիճակը շատերի կենսակերպի մի մասն է մնացել: Հարկ է նշել նաև, որ այդ օրերին համացանցում տարածվող մեդիա կոնտենտը մարդու հուզակամային ոլորտի վրա թողեց հսկայական ազդեցություն: Կան բազում առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել հատկապես այս օրերին ու հատկապես այն ժամանակ, երբ մարդիկ էմոցիոնալ առումով չափազանց լարված են, և ցանկացած գրառում, կտրուկ վարքային դրսևորում կարող են հուզականորեն «ծնկի բերել» նրանց: Այսօր պաշտպանված են նրանք, ովքեր իրազեկված են միայն որակյալ ու ֆիլտրված լրատվությամբ, իսկ մեր հասարակության ոչ մեծ մասն է մեդիագրագետ՝ տեղեկատվական ահաբեկչության չենթարկվելու համար:
Ցավով, բայց չենք կարող չնշել, որ իրական խնդիրները հենց պատերազմից հետո են ի հայտ եկել: Երբ ամեն ինչ հանդարտվեց ու մարդիկ սկսեցին սառը դատողությամբ առաջնորդվել, սթրեսոգենները տեղի տվեցին, դեպրեսիվ ֆոնը բարձրացավ: Վշտի հաղթահարման ժամանակահատվածը ամեն մեկի մոտ տարբեր է, բայց սովորաբար առաջին փուլը 20-60 օր տևում է: Եթե այդ ընթացքում մարդը կարողանում է այլ բանի վրա կենտրոնանալ, ուրեմն ինքն իրեն ապահովագրում է հետտրավմատիկ սթրեսից, որը շատ դեպքերում անխուսափելի է: Այս ամենով հանդերձ հարկ է հաշվի առնել նաև արժեհամակարգային այն փոփոխությունները, որոնք պատերազմն իր հետևից թողեց:

Պատերազմը չի կարող լինել առանց սթրեսների և կորուստների, հասարակությանը մնում է միան գիտակցել սխալները,ուղղել և միշտ պատրաստ լինել ռազմական գործողութունների,Հայաստանը գտնվում էի աշխարհագրական այնպիսի դիրքում,որ շուրջ բոլորը թշնամի պետութուններ են, ավելի հզոր և մեծ պետութուններ:

 

Սիլվի Գրիգորյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ 4-րդ կուրս

Մեկնաբանություն

Որոնում