Ինչպես արդեն հայտնել էինք, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ արդեն տևական ժամանակ է, ինչ բուժում է ստանում ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։
Լուիզան նախ հրապարակումներ էր արել օդանավակայանից, ապա հետևորդներին հայտնել էր, որ արդեն ԱՄՆ-ում է։ Դերասանուհին մի քանի տեսանյութ և լուսանկար էր հրապարակել նաև Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ։
Այս ընթացքում դերասանուհին պարբերաբար հրապարակումներ է անում՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացնում ժամանակն ԱՄՆ-ում։
Հերթական հոլովակում Լուիզան արտասանում էր Արամ Ասատրյանի հայտնի երգերից մեկի բառերը՝ նշելով «ջահել կյանքս մաշեցի»։