Ռիտա Ալեքսանդրովնա, կարոտում եմ… Գայա Արզումանյանը`Ռիտա Սարգսյանին

  • Mar 06, 2023

Մարտի 6-ին ծնվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը`Ռիտա Սարգսյանը: Նա 2020 թվականի նոյեմբերի 20-ին մահացավ` կորոնավիրուսի հետևանքով։

Այսօր նա կդառնար 61 տարեկան: Այս առիթով երգչուհի Գայա Արզումանյանը համատեղ լուսանկար է ներկայացրել և գրառում արել.

«Ռիտա Ալեքսանդրովա, երկնային ծնունդդ շնորհավոր, կարոտում եմ»:

Նշենք, որ նրա մահից ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Նրան տեղափոխել էին Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։

Մեկնաբանություն

Որոնում