«Ռիտա Սարգսյանի պես Առաջին տիկին մենք չենք ունենա». Մգեր Արմենիան՝ Ռիտա Սարգսյանի մասին

  • Nov 21, 2022

Մգեր Արմենիան «TET A TET» հաղորդման հյուրն էր: Վերջինս հաղորդման ըմթացքում` խոսելով է իր և տիկին Ռիտա Սարգսյանի հարաբերությունների մասին նշել է, որ տիկին Ռիտան շատ լավ մարդ էր, նա բազմիցս է տիկին Ռիտային դիմել տարբեր հարցերով և միշտ ստացել է օգնություն:

«Նրա պես առաջին տիկին մենք չենք ունենա, նա շատ լավ մարդ էր, շատ բարի մարդ էր: Ես շատ կուզեի, որ իր անվան շուրջ տարածվող հիմար բամբասանքները լինեին իրականություն, որ ինքը ողջ լիներ, բայց իրականում չկա Ռիտա Ալեքսանդրևնան: Ես ներկա եմ եղել այդ արարողությանը: Մենք պետք է հիշենք միայն լավ բաները: Նա ինձնից երբեք նեղացած չի եղել, մինչև վերջ մենք շատ լավ հարավերություններ ունեինք Ռիտա Սարգսյանի հետ»,- ասաց նա:

Մհեր Բաղդասարյանի հարցին, թե ինքը ինչպես է կարողացել շփվել Ռիտա Սարգսյանի հետ այն պահից հետո, երբ փոխեց իր նավը, Մգեր Արմենիան պատասխանեց.

«Շատ հանգիստ: Նա ուշադրություն չէր դարձնում այդ բաներին: Ես մաքուր եմ եղել, մինչև վերջ շարունակել եմ նրան հարգել ու սիրել»:

Մեկնաբանություն

Որոնում