Ռոզա Լինը որոշել է աճուրդի հանել իր բաճկոնը. միայն տեսնեք` ինչու

  • Feb 03, 2023

«Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան  մասնակիցը` Ռոզա Լինը բարեգործական նպատակով որոշել է աճուրդի հանել իր`«Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով բաճկոնը: Երգչուհին այն կրել էր ALT 98.7 FM-ի համերգին՝ ի աջակցություն ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված արցախցիների:

Ինստագրամյան իր էջում երգչուհին հետևյալն է գրել.

««Stop The Blockade գրությամբ իմ բաճկոնը նվիրաբերում եմ AGBU-ի (Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)) դրամահավաքին, այն աճուրդի կհանվի շաբաթ օրը: Վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կփոխանցվի Արաբկիրում գտնվող՝ AGBU-ի Երեխաների կենտրոնին»:

Նշենք, որ Ռոզա Լինը` «iHeart Radio ALTer Ego» համերգին ելույթ ունեցավ «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով: Ինստագրամյան իր էջում երգչուհին տվյալ թեմայի վերաբերյալ գրել էր հետևյալը.

«Երեկ երեկոյան պատիվ եմ ունեցել ելույթ ունենալ iHeart’s ALTer Ego-ում Muse-ի, Red Hot Chilli Peppers-ի, Jack White-ի, Fall Out Boy-ի և այլոց հետ միասին, ինչը նման էր երազի:Մինչ ելույթը, երբ գրում էի ուղերձս, մտածում էի այն արցախցիների մասին, որոնք կտրված են աշխարհից: Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ներկայանում են որպես «էկոակտիվիստ», շրջափակել են Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանի կողմից հայերի վրա հարձակվելու ևս մեկ փորձ է: Այդ միջանցքով ամեն օր Հայաստանից Արցախ տեղափոխվում է մոտ 400 տոննա սնունդ և դեղորայք, որի կարիքն այժմ ունեն արցախցիները:

Շուրջ 120,000 հայեր չեն կարողանում հատել Հայաստանի սահմանը՝ իրենց ընտանիքներից բաժանված։ Նրանք լիովին մեկուսացված են և անպաշտպան։ Խնդրում եմ ձեզ՝ միջազգային հանրությանը, խնդրում եմ կանգնեք իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի, մենք պետք է կանգնեցնենք՝ թույլ չտալով Ադրբեջանին շարունակել Արցախում հայերի էթնիկ զտումների սարսափելի քաղաքականությունը։ Ինչպե՞ս կարող եք օգնել ինձ. սեղմեք իմ էջում հրապարակված հղումը, որն ավտոմատ կերպով թվիթ կստեղծի Քամալա Հարիսին՝ խնդրելով խախտել իր լռությունն այս հարցում՝ դադարեցնելով ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, և սկսել ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը Արցախի, իսկ դա կարող է փոխել մարդկանց կյանքը: Շնորհակալ եմ»:

Մեկնաբանություն

Որոնում