StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Օրեր առաջ հայտնել էինք, որ դերասանուհի Իրինա Այվազյանը որոշել է նիհարել ու քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Արդեն այսօր դերասանուհին հետևորդների հետ կիսվել էր իր գրանցած արդյունքով։
Հումորիստ, պրոդյուսեր Մենչի դուստրը՝ Էլինան, ու նրա նշանածը հանդես էին եկել համատեղ հրապարակմամբ՝ ցույց տալով, թե ինչպես են կազմակերպել ժամանցը Լաս Վեգասում։
Հետևորդների հետ նոր հոլովակով էր կիսվել նաև դերասանուհի Լիկա Մեսրոպյանը։
Տևական ժամանակ է, ինչ դերասանուհի Լիա Զախարյանը կադրեր է հրապարակում, որտեղ իր համար արտասովոր կերպարով է։ Ու ահա, Լիան բացահայտել էր, որ այդ կերպարը բնորոշ է իր նոր հերոսուհուն, ում նա կերտում է նախագծերից մեկում։
Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն էլ ցույց էր տվել, թե ինչ շքեղ ծաղկեփունջ է ստացել, կրկին խոսակցությունների տեղիք տալով, որ նոր սիրելի ունի։
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդին գլխի վնասվածք է ստացել սկուտերի վթարի հետևանքով։ 20-ամյա Փաքսի վիճակը «կայուն» է։ Ոստիկանությունը ոչ մի ապացույց չի գտել հարբած մեքենա վարելու կամ որևէ հանցագործության մասին:
Փաքսը Ջոլիի և Փիթի վեց երեխաներից մեկն է։