Սամվել Ալեքսանյանի դուստրը հղի է. Բացառիկ լուսանկարներ

  • Feb 21, 2023

StarNews-ի տեղեկություններով` գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, հղի է:

Շուտով լույս աշխարհ կգա գործարարի 3-րդ թոռնիկը:

Գործարարի դուստրն այս պահին գտնվում է հղիության 3-րդ եռամսյակում: Լուսինը մեկնել է ԱՄՆ` հավանաբար այնտեղ երեխային լույս աշխարհ բերելու առթիվ:

StarNews-ը գործարարի հղի դստեր բացառիկ լուսանկարներ է ներկայացնում:

Նշենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարի: Լուսինի ամուսինը Արմեն Աղաբաբյանն է։ Նա Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ՝ նրա ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։

Համացանցում լայնորեն տարածվում էր նրանց հարսանյաց գերշքեղ կադրերը:

StarNews-ը մաղթում է բարի ազատում:

Մեկնաբանություն

Որոնում