StarNews-ը որոշ ժամանաակ առաջ գրել էր, որ իր տեղեկություններով` գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, հղի է:
Շուտով լույս աշխարհ կգա գործարարի 3-րդ թոռնիկը:
Գործարարի դուստրն այս պահին գտնվում է հղիության 3-րդ եռամսյակում: Լուսինը մեկնել է ԱՄՆ` այնտեղ երեխային լույս աշխարհ բերելու առթիվ:
Գաղտնիք չէ, որ նրանք լավ հարաբերություններ ունեն երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հետ, ով ևս ԱՄՆ-ում է: Գործարարի դուստրն ու Լուսինը միասին զբոսնել են, հրապարակել սթորիներ, ոուտեղ էլ երևացել է Լուսինի կլորիկ փորիկը, որը նա ամեն գնով փորձում է թաքցնել:
StarNews-ը գործարարի հղի դստեր բացառիկ լուսանկարներ է ներկայացնում:
Նշենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարի: Լուսինի ամուսինը Արմեն Աղաբաբյանն է։ Նա Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ՝ նրա ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։
Համացանցում լայնորեն տարածվում էր նրանց հարսանյաց գերշքեղ կադրերը:
StarNews-ը մաղթում է բարի ազատում: