Ձեր գովազդն այստեղ

Սարսափելի էր, մարդը գազան է դառնում. Արտյոմ Կարապետյանը`44-օրյա պատերազմի մասնակցության մասին

  • Feb 01, 2024

«Կյանքի ուղիներով» հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Արտյոմ Կարապետյանը, ավ իր խոսքում անդրադարձել էր մի քանի թեմաների։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Արտյոմը երեք երեխա ունի՝ 2 որդի և 1 դուստր։ Դերասանի ավագ որդին մասնակցել էսեպտեմբերյան ռազմակնան գործողություններին․

«Եթե ինձ նայեիք այդ օրերին, չէիք նկատի, որ մոտսկա պանիկա, ամեն ինչ իմ ներսում էր; Ես մեկ կամ երկու օր, չեմ հիշում, բացարձակ կապ չեմ ունեցել, մոտավոր տեղն եմ իմացել իր ուհենց այդտեղ թեժ մարտեր են գնացել, անհասանելի էր ամեն կերպ։ Ես նույնիսկ գնացել եմ այնտեղ։ Ի տարբերություն 44-օրյա պատերազմի՝ որ ուր ուզել գնացել եմ, այդ օրերին շատ մեծ փոփոխություն զգացի այն պատերազմի ու այս։ Կային համապատասխան մարմիններ, ովքեր արգելեցին ինձ մի մետր առաջ գնալու։ Ծանր էր ամեն ինչը, որովհետև զուգահեռ լսում էի արդեն կորուստների մասին նույն զորամասից։ Կապը հաստատվեց շատ հետաքրքիր ձև։Երրորդ հեռախոսով կարողացա խոսել իր հետ։ Ես ուղղակի իմացա, որ իր և իր հետ գտնվող տղաների հետ ամեն ինչ նորմալ է, վիրավոր, զոհ չունեին։ Կարելի է ասել բախտի բան է եղել։Մի դիրքում են հայտնվել, որը ուշադրություն չի գրավել թշնամու համար։ Իրենք շատ քիչ հարվածներ են իրենց վրա կրել»:

Դերասանը 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենայով, ընկերների հետ, եղել է ամենավտանգավոր վայրերում․

«Իմ մեքենան ՈՒԱԶ է, ու բոլորս էլ գիտեինք, որ հակառակորդը դրոններով հենց այդ մեքենայի վրա ուշադրություն է դարձնում։ Մի անգամ եղավ, որ մեքենային հարվածեցին, բայց դրոնով չէ։ Եթե դրոնով լինեին մենք շանսեր չէինք ունենա ապրելու։ Մենք հոգնում էինք չմեռնելուց։ Այսինքն՝ այդ ամենը այնքան շատ էր, որ չմեռնելու շանսը չգիտեմ ինչքան էր; Բայց ես ներսից տեսա, հասկացա ինչ է պատերազմը։ Մարդը գազան է դառնում այդ օրերին, շատ սարսափելի էր»:

Մոտ 6 տարի դերասանն ապրել է Սանկտ Պետերբուրգում՝ կատարելով ամենատարբեր տեսակի աշխատանքներ․
«Ես ունեցել եմ հրաշալի կյանք այնտեղ, նեղ ու լայն օրեր եմ ունեցել, բայց նույնիսկ գնալուս օրը գիտեի, որ հետ եմ գալու։ Ավելի շատ մենակ մարդ եմ ես, սիրում եմ այդ մենությունը։ Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ»:

Մեկնաբանություն

Որոնում