Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հադորդման հյուրը դերասանուհի Լուսին Վարդանյանն է եղել:
Հաղորդման ընթացքում Լուսինը տարբեր հարցերի շուրջ խոսելիս նաև անդրադարձել է այս օրերին հեռուստաէկրաններին երևացող աղջիկներին:
Լուսինի խոսքով` այսօր սերիալներում ընդգրկում են այնպիսի դերասան աղջիկների, ովքեր բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ են արել և ունեն ստանդարտ դեմքեր: Նրա խոսքով` սա անգամ իրեն հաճելի չէ:
«Ցավով պետք է խոսեմ այն մասին, որ շատ դերասաններ այսօր այլևս «մոդայիկ» չեն:
Լուսինը նաև խոսեց հիասթափությունների և ապրած դժվար օրերի մասին` նշելով, որ վերջին տարիներին կա հիասթափություն, երեզանքների անկում և մտածմունք սեփական երեխայի ապագայի հետ կապված:
Լուսինը չկարողացավ թաքցնել արցունքները:
«Պատերազմից հետո հիասթափություն ապրեցի, մեր հայրենիքը շատ բան կորցրեց, շատերին կորցրեց»:
Իր անկատար մնացած երազանքի մասին խոսելիս Լուսինը նշեց հետևյալը.
«Ուզում եմ խաղաղ տեսնել իմ հայրենիքը»:
Հաղորդման ընթացքում Լուսինը նաև նշեց, որ ամենուր սերը շատ պակասում է և միայն սիրո արդյունքում ամեն ինչ կփրկվի: