Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման հյուրը բլոգեր Մերի Բաբայանն է: StarNews-ը հետևել է զրույցին:
Բլոգերը խոսեց իր համարձակ կերպարի մասին ու անկեղծացավ, որ այն ինչ տեսնում են մարդիկ, պարզապես կերպար է և չի համապատասխանում իր իրական կերպարի հետ: Նա խոստովանեց, որ ավելի շատ ինքն իրեն համարում է տնակյաց մարդ, ով սիրում է լինել միայնակ ու հանգիստ:
Մերին խոսեց ընտանիքից հեռու գտնվելու ու դրա դժվարությունների մասին` նշելով, որ իր ամենաթույլ կետն իր ընտանիքն է, որը շատ նորմալ է վերաբերում իր տեսանյութերին:
Զրույցի ընթացքում Մերին նաև նշեց, որ լինում են որոշակի արգելքներ, բայց դա չի լինում շատ հաճախ:
Բլոգերը պստմեց իր սիրո մասին, ում հետ հանդիպել է 7 տարի շարունակ, սակայն բաժանվել են տարբեր մենթալիտետներ ունենալու պատճառով: