Տեղեկացրել ենք, որ ամիսներ առաջ ծնվել է երգչուհի Սիլվա Հակոբյանի 2-րդ դուստրը`Սառան: Հետևելով Սիլվայի արած հրապարակումներին` պարզ երևում է, թե որքան հյուծված տեսք ունի երգչուհին, ով` 2 երեխաների մայր լինելուց բացի, չի դադարում ոչ մի օր աշխատել:
Չգիտենք սա միտումնավոր է, թե Սիլվան իսկապես այսքան նիհարել է, այնուամենայնիվ կարելի է փաստել, որ նրան շտապ գիրանալ է պետք:
Հիշեցնենք, որ երգչուհու 2-րդ դուստրը լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 17-ին: Սիլվա Հակոբյանը նորածին դստեր լուսանկարին կից գրել էր.
«Երկար էի մտածում կիսվե՞լ ձեզ հետ այսօրվա իմ երջանկությամբ,թե ոչ,բայց հասկացա,որ պետք է կիսվել ու թշնամուն ևս մեկ անգամ ապացուցել,որ մենք եղել ենք,կանք ու կշատանանք:
Բարով ես եկել լույս աշխարհ իմ Սառա: Թող քո ու մեր հրաշք մանուկների Ծննդով,խաղաղություն,սեր ու միասնություն տիրի իմ Հայաստան Աշխարհում»: